05/08/2016 10:50
Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան և Կարմիր Շուկա ավանում խորհրդակցություն հրավիրել շրջվարչակազմի ու համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին, փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ այս տարի Մարտունու շրջանում հացահատիկային մշակաբույսերի բերքատվության միջին ցուցանիշը ամենաբարձրն է հանրապետությունում, իսկ համախառն բերքի ծավալով շրջանը զբաղեցնում է երկրորդ տեղը:
Երկրի ղեկավարը նշել է, որ գրանցված ցուցանիշները հիմք են տալիս համապատասխան աշխատանքների արդյունավետ կազմակերպման դեպքում հետագա տարիներին ևս ապահովել համախառն բերքի մեծ ծավալներ:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: