05/08/2016 13:43
Բռնցկամարտի աշխարհի նախկին չեմպիոնին փորձել են սպանել
IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Չարլզ Մարտինը նախաբազկի շրջանում հրազենային վիրավորում է ստացել, հայտնում է Sportarena.ru-ն:
Բռնցկամարտիկը գտնվում է Լոս Անջելեսի հոսպիտալում:
Մարտինն ուշ գիշերը վիճաբանել է երկու տղամարդու հետ, որոնցից մեկը կրակ է արձակել 30-ամյա ամերիկացի մարզիկի ուղղությամբ: Մարտինին հիվանդանոց են տեղափոխել դեպքի վայր ժամանած ոստիկանները: