05/08/2016 09:22
Ադրբեջանի ԶՈՒ շուրջ 570 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: