05/08/2016 13:28
Պուտին. ՌԴ-ն չի պատրաստվում ԼՂ հակամարտության կարգավորման «ինչ-որ պատրաստի լուծումներ» պարտադրել
Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին և Ադրբեջանին պարտադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «ինչ-որ պատրաստի լուծումներ», Մոսկվան պատրաստ է աջակցել կողմերի կողմից առաջարկած խնդրի լուծման ցանկացած տարբերակ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «АзерТАдж» ադրբեջանական լրատվական գործակալության հետ զրույցում, փոխանցում է РИА Новости-ին:
«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք Հայաստանին և Ադրբեջանին ամենևին չենք ցանկանում ինչ-որ պատրաստի լուծումներ պարտադրել: Կողմերը պետք է իրենք պայմաանվորվեն՝ առանց դրսի ճնշումների, գտնեն փոխընդունելի լուծում: Սա է մեր կոշտ դիրքորոշումը», - ասել է Վ. Պուտինը:
Նա ընդգծել է, որ փոխզիջման հասնելու համար «ակնկալվում է գտնել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորաշման իրավունքի օպտիմալ հավասարակշռում»:
Պուտինը նշել է, որ Մոսկվան լիովին գիտակցում է, թե ինչպիսի պատասխանատվություն է ընկած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ուսերին:
«Կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի այնպիսի պայմանավորվածություն, որի դեպքում կողմերից ոչ մեկը հաղթող կամ պարտվող չի լինի, զիջումները պետք է լինեն փոխադարձ, օգուտները պետք է և Հայաստանի, և Ադրբեջանի հասարակությունների համար լինեն պարզ: Իր հերթին Ռուսաստանը պատրաստ է աջակցել խնդրի այն տարբերակի լուծմանը, որը ներգրավված բոլոր կողմերի հավանությանը կարժանանա, Ռուսաստանը՝ մյուս միջնորդների հետ միասին կերաշխավորի այդ լուծմաը», - հայտարարել է Վ.Պուտինը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը խորը պատմական արմատներով կապված է Հայաստանի և Ադրբեջանի հետ:
«Դրա համար մենք անկեղծորեն շահագրգռված ենք, որ հարևան տարածաշրջանում խաղաղությունը և հանգստությունը վերադառնա, որ այնտեղ դադարեն մարդիկ զոհվել, սահմանները բացվեն, վերականգնվեն տնտեսական կապերը: Դրա համար անում ենք ամեն հնարավորը», - ասել է Ռուասատանի ղակավարը: