06/08/2016 15:59
Հասարակական խորհրդի անդամները հերթական շրջայցն են կազմակերպել ԼՂՀ ՊԲ-ի զորամասերում
Օգոստոսի 2-5-ը պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամները հերթական շրջայցն էին կազմակերպել ՊԲ-ի զորամասերում և առաջնագծում: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի շառայությունը:
Շրջայցի ընթացքում խորհրդի անդամները հանդիպումներ են ունեցել հրամանատարության և ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել ծառայության կրման և սոցիալ-կենցաղային պայմաններին, հետևել առաջնագծում իրականացված և շարունակվող շինարարական, ռազմատեխնիկական համալրման ու ինժեներական աշխատանքների ընթացքին: