06/08/2016 13:32
Օլիմպիական խաղերի առաջին օրը հայկական թիմը հանդես կգա չորս մարզիկով
Օգոստոսի 6-ին հայ մարզիկները սկսում են իրենց մրցելույթներն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում:
ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ մրցումային առաջին օրը իրենց պայքարն են սկսում` բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը և մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը:
Հովհաննես Դավթյանը պայքարը կսկսի տեղական ժամանակով` ժամը 11:00-ին, Արթուր Հովհաննիսյանը` 11:30-ին, իսկ մարմնամարզիկները` 14:30-ին: