08/08/2016 10:28
Ռիո 2016. Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը ոչ ոքի է խաղացել Իրաքի հետ
Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում ավարտվել են երկրորդ տուրի խաղերը, հայտնոում է Sports.ru-ն:
Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից բրազիլացիները ոչ ոքի են խաղացել Իրաքի հավաքականի հետ՝ 0:0: Առաջին տուրում Բրազիլիան 0:0 հաշվով էր ավարտել նաև ՀԱՀ-ի դեմ հանդիպումը:
Գերմանիայի հավաքականը ոչ ոքի է խաղացել Հարավային Կորեայի հետ՝ 3:3 հաշվով: D խմբում հաղթանակներ են տարել Արգենտինան ու Պորտուգալիան: