09/08/2016 10:14
Այն մարդիկ կամ ուժերը, ովքեր տեղի ունեցածում արևմտյան հետքեր են փնտրում, ավելի լավ է՝ քաղաքականությամբ չզբաղվեն. «Առավոտ»
«Այն մարդիկ կամ ուժերը, ովքեր տեղի ունեցածում արևմտյան հետքեր են փնտրում, ավելի լավ է՝ քաղաքականությամբ չզբաղվեն։ Իսկ Վարուժան Ավետիսյանի կողմից ասված «ապագաղութացման» շարժման հարթակից ելույթ է ունենում Աշոտ Մանուչարյանը։ Կարծում եմ՝ այսքանով ամեն ինչ ասված է, միայն կարելի է ավելացնել, որ ռուսական դեսպանատանը մի քանի ամիս առաջ պաշտոնական մակարդակով հյուրընկալված մարդկանց շուրթերից ապագաղութացման դեմ պայքարելու կոչերը, մեղմ ասած, անլուրջ են», - «Առավոտ»-ի հետ զրույցում նշել է «Քաղաքացիական գիտակցության» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավումից հետո շրջանառվող արտաքին միջամտության վարկածներին, այնուհետև՝ մինչև հանձնվելը «Սասնա ծռերի» ներկայացուցչի այն հայտարարությանը, թե պետք է պայքարել Հայաստանի ապագաղութացման դեմ, ինչպես նաև այն հանգամանքին, որ քննադատության սլաքը հանկարծ ուղղվեց Ռուսաստանին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: