09/08/2016 09:51
Հրանտ Բագրատյանի առողջական վիճակը բավարար է, նա վերադարձել է արտերկրից. «Հրապարակ»
ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առողջական վիճակը բավարար է, նա օրեր առաջ վերադարձել է արտերկրից և այժմ գտնվում է թիվ մեկ կլինիկական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ։ Թեև գիշերները գնում է տուն, բայց տևական բուժում է հարկավոր՝ գլխուղեղի կաթվածի հետևանքները հաղթահարելու համար. գրել է «Հրապարակ»-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին նա կաթված էր ստացել և Լիսաբոնում բուժվել։ Բժիշկները եզրակացրել էին, որ հարվածի պատճառը եղել են սթրեսը և ավելորդ հուզմունքները։
Թերթի հարցին, թե ինչպես է իրեն զգում, Բագրատյանը պատասխանել է․ «Լավ եմ։ Լուրջ բան չկա։ Մինի անոթ էր պայթել, ապաքինվում եմ»։