09/08/2016 10:10
Գևորգ Կոստանյանը ճողվածքի ծանր վիրահատության պետք է ենթարկվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեկնել է երկրից` արտասահմանում վիրահատության ենթարկվելու համար:
Թերթը փորձել է պարզել, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր ունի նա, որի պատճառով ոչ միայն հրաժարական տվեց դատախազի պաշտոնից, այլև անհապաղ վիրահատության կարիք առաջացավ, սակայն պաշտոնապես չի հաջողվել:
Նրա մերձավոր շրջապատից թերթը տեղեկացել է, որ Գևորգ Կոստանյանը ճողվածքի ծանր վիրահատության պետք է ենթարկվի արտերկրի կլինիկաներից մեկում: Թե երբ կվերադառնա, պարզ չէ: