10/08/2016 09:39
ԵՏՄ անդամն երկրների միջև ռոումինգային սակագները վերացնելու շուրջ բանակցություններ են ընթանում
«Հրապարակի» տեղեկություններով, ԵՏՄ կոլեգիայում բանակցություններ են ընթանում՝ անդամ երկրներում ռոումինգային սակագները վերացնելու ուղղությամբ։
Նախնական արդյունքներով, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ազգային օպերատորներն արդեն մոտ են ընդհանուր հայտարարին, և մոտ ժամանակներս ռոումինգի, ինչպես նաև ինտերնետ ռոումինգի սակագները շեշտակի նվազելու են՝ զրոյական դառնալու վերջնանպատակով։
Ըստ նախնական հաշվարկների՝ նախագծի իրագործման արդյունքում ստացվող տնտեսական ազդեցությունը կկազմի տարեկան 4 մլրդ. ռուբլի։