10/08/2016 18:51
Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին կտեղեկացնի ԼՂ հարցով Բաքվում տեղի ունեցած բանակցությունների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը վերջինիս կտեղեկացնի ԼՂ հարցով Բաքվում տեղի ունեցած բանակցությունների մասին, փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը:
«Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մենք, իհարկե, չէինք կարող չանդրադառնալ այդ սուր թեմային: Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Անշուշտ, սիրով Ձեզ կտեղեկացնեմ Բաքվում տեղի ունեցած այդ զրույցի արդյունքների մասին»,- հայտարարել է Պուտինը Սարգսյանի հետ հանդիպմանը Կրեմլում: