10/08/2016 18:38
Սարգսյան-Պուտին հանդիպմանը վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը` կատարելու ԼՂ հարցում եղած պայմանավորվածությունները
Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի հարցում քաղաքական և դիվանագիտական ջանքերի համար, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայացած հանդիպմանը, գրում է ria.ru-ն:
«Վլադիմիր Վլադիմիրովիչ, ցանկանում եմ անձնապես Ձեզ ու նաև ռուսական կողմին հայտնել իմ երախտագիտությունն այն ջանքերի համար, որոնք գործադրում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական-դիվանագիտական լուծման համար: Եվ, իհարկե, այստեղ չափազանց կարևոր է, որպեսզի կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Մենք դրան պատրաստ ենք»,- հայտարարել է Հայաստանի նախագահը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հրավերի համար: