10/08/2016 14:24
ԼՂ հարցը կարող է քննարկվել Ադրբեջան-Թուրքիա-ՌԴ ձևաչափով. Չավուշօղլու
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է քննարկվել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ ձևաչափով, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «Trend» ադրբեջանական լրատվական գործակալությունը՝ հղում անելով ТRT-ին:
Նրա խոսքով՝ եռակողմ ձևաչափը շահեկան կլինի բոլոր կողմերի համար:
«Մենք այդ ձևաչափի հարցը քննարկել ենք Ադրբեջանում եղած հանդիպումների ժամանակ: Ադրբեջանը դրական է գնահատել եռակողմ ձևաչափը Ռուասատանի հետ: Այդ նախաձեռնության մասին խոսվել է նաև Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Ռուսաստանը ևս դրական է գնահատել այդ ձևաչափը: Մենք կարող ենք համագործակցել քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում»,-ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայատարարել էր, որ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուասատնը կարող են համագործակցության եռակողմ մեխանիզմ ստեղծել:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան և Ռուսաստանը դրական են վերաբերվում համագործակցության եռակողմ մեխանիզմի ձավորմանը: