11/08/2016 09:50
Հարկերի հավաքագրման թերակատարումը կարող է կազմել մինչև 6 տոկոս
ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մոտ կանգնած «Հայկական ժամանակի» աղբյուրները պնդում են, որ այս տարվա կտրվածքով հարկային եկամուտների հավաքագրման թերակատարումը կարող է կազմել մինչև 6 տոկոս՝ կհավաքվի 70 միլիարդ դրամ պակաս գումար:
«Կառավարության ամբողջ հույսնն այն է, որ մինչև տարեվերջ կգործարկվեն հանքարդյունաբերության մի քանի միջին ու խոշոր ծրագրեր, և դրանցից ստացված հարկերով հնարավոր կլինի մասամբ ծածկել թերհավաքագրումը: Մեր տեղեկություններով՝ չնայած եկամուտների թերհավաքագրմանը, կառավարությունը չի գնա բյուջեի ծախսերի պաշտոնական կրճատմանը՝ սեկվեստրի, այլ առաջացած բացը կփորձի փակել նոր պարտքեր ներգրավելով»,-ավելացրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: