11/08/2016 15:00
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: