11/08/2016 19:01
Արցախում քննարկվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 11-ին հանդիպում է ունեցել կրթության, մշակույթի ու երիտասարդության ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը պահանջված է համարել նման քննարկումները՝ նշելով, որ ակնկալում է ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: