11/08/2016 10:16
ԱՄՆ դեսպանատունը իշխանության ներկայացուցիչների սև ցուցակ է կազմում
«Հրապարակ»-ում կարդում ենք.
«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Սասնա ծռերի» աջակիցների հավաքների ժամանակ բռնություն գործադրած, վատով աչքի ընկած իշխանության ներկայացուցիչների սև ցուցակ է կազմում, որոնց համար առաջիկայում շատ դժվար է լինելու ԱՄՆ մուտքի վիզա ստանալը: Հատկապես դեպքերի թեժ օրերին աչքի ընկած ոստիկանները և այլ պաշտոնյաներ են ընդգրկվել։ Անգամ ոմանց ֆեյսբուքյան ստատուսներն են դեր խաղացել։
Ասում են անգամ, որ ցուցակը փոխանցելու են նաև մյուս դեսպանատներին՝ շենգենյան վիզա չտրամադրելու համար: Ի դեպ, Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ուշի ուշով հետևել են արտասահմանյան հեղինակավոր կազմակերպությունները: Ու եթե ՀՀ իշխանությունները լուրջ չեն ընդունում նման «դիվանագիտական» հայտարարությունները, դրսի պաշտոնյաների հետ շփվող իշխանական մեր աղբյուրը պնդում է, որ հետևանքները երկար սպասեցնել չեն տա:
Տեղեկություններ կան, որ ոստիկանների գործողությունների պատճառով միջազգային մի շարք կազմակերպություններ հրաժարվելու են ոստիկանությանը ֆինանսական օգնություն տրամադրող ծրագրերից»:
Մանրամասները ՝ թերթի այսօրվա համարում: