11/08/2016 18:39
Ռիո-2016․ Այսօր պայքարի դուրս կգան Վահան Մխիթարյանն ու Վլադիմիր Մարգարյանը
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 6-րդ օրը պայքարի դուրս կգա Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը և լողորդ Վահան Մխիթարյանը։
69 կգ քաշային կարգում Վլադիմիր Մարգարյանը 1/16 եզրափակչում հաղթեց Ֆիջին ներկայացնող Վինսթոն Հիլին, իսկ 1/8 եզրափակչում մենամարտելու է մինչև 64 կգ քաշային կարգում Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ։
Բռնցքամարտի մենամարտերը Երևանի ժամանակով 18:00-ին են, իսկ Մարգարյանի մենամարտը տեղի կունենա 20:15-ի սահմաններում:
Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության դրոշակակիր Վահան Մխիթարյանը կմասնակցի լողի ազատ ոճի 50մ մրցումներին և հանդես կգա 6-րդ ենթախմբում:
Լողի մրցաշարը կսկսվի Երևան ժամանակով 20:00-ին: