12/08/2016 09:34
«Լուսավոր Հայաստանը» որոշել է ակտիվ մասնակցել ՏԻՄ ընտրություններին
Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանը» որոշել է ակտիվ մասնակցություն ունենալ ՏԻՄ ընտրություններին։ Նրանք թեկնածու կունենան նաև Սյունիքի Սիսիան քաղաքում՝ որոշել են առաջադրել գործող ավագանու անդամ, ԼՀ ներկայացուցիչ Սրբուհի Գրիգորյանին։ Նա Կանանց ռեսուրս կենտրոնի ակտիվիստ է, մասնագիտությամբ՝ լրագրող։ Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Գործող քաղաքապետ, փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն լքած Աղասի Հակոբջանյանը, ամենայն հավանականությամբ, նույնպես կառաջադրվի, թեպետ լուրեր կան, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ակտիվ բանակցությունների մեջ է, որպեսզի իր թեկնածուին առաջադրի»,-հավելել է թերթը։