12/08/2016 09:59
«Պուտինի հայտարարությունն իրականությունից շատ հեռու էր». «Առավոտ»
Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը պաշտոնապես երեկ հերքեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն, աճել է 10 տոկոսով։ ՌԴ նախագահը այդ մասին ասել էր օգոստոսի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
«Այս հայտարարությունն իրականությունից շատ հեռու էր»,-«Առավոտի» հետ զրուցյում, մեկնաբանելով ՌԴ նախագահի հայտրարությունն, ասել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։
Նա կարծում է, որ այդ հայտարարությամբ Պուտինը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը ճիշտ է եղել, և որ մեր երկրի իշխանությունները չփորձեն այլ որոշում կայացնել. «Հայաստանն այնպիսի վիճակում է, որ դուրս չգա ԵՏՄ-ից և չինտեգրվի այլ կառույցների, որ արևմտյան և ատլանտյան ուղղությունները վերցնելը պարզապես կործանարար է։ Մոսկվան դրանով իր մտավախությունն է հայտնում, որ Հայաստանը դուրս կգա իր ազդեցության գոտուց, և դրանով ըստ էության, ուղերձ էր հղում, որ ես թույլ չեմ տալիս, ես դրա հետ համաձայն չեմ։ Ընդունեք, որ ԵՏՄ անդամակցումը ճիշտ որոշում էր, այն ապահովել է Հայաստանի համար դրամական աճ»։
Պուտինը սխալվե՞լ է, թե՞ ոչ՝ տնտեսագետը կարծում է, որ այդ մակարդակով հայտարարելը և չհերքելը կնշանակի հարցն ունի «քաղաքական ենթատեքստ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: