13/08/2016 10:11
Մեդվեդևը չի համաձայնել առանձին հանդիպում ունենալ Հովիկ Աբրահամյանի հետ
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի համաձայնել առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Հիշեցնենք, երեկ Սոչիում սկսվել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
«Յուրաքանչյուր տարի չորս նման նիստ է տեղի ունենում, և, մեր տեղեկություններով, բոլոր դեպքերում էլ Հովիկ Աբրահամյանը Մեդվեդևից հանդիպում է խնդրել, բայց դրական պատասխան չի ստացել։ Մեդվեդև-Աբրահամյան միակ հանդիպումը եղել է մայիսին, այն էլ պատճառը նիստը Հայաստանում անցկացնելու հանգամանքն էր»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: