13/08/2016 10:06
Իրավապահ համակարգում Հերմինե Նաղդալյանի դեմ «կոմպրոմատների» փաթեթ է հավաքվել
«Հրապարակի» տեղեկություններով` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի դեմ իրավապահ համակարգում «կոմպրոմատների» փաթեթ է հավաքվել:
«Բանն այն է, որ ապրիլյան պատերազմից հետո, երբ ԼՂՀ գնացողների թիվը մեծացավ, պաշտոնյաներն իրենց մաշկի վրա զգացին ԱԺ փոխնախագահի և նրա ընտանիքի հարստացման «հետևանքները», քանի որ այդ ճանապարհների շինարարության տենդերները շահած ընկերությունները, որոնք, որպես կանոն, պատկանում են նրա ընտանիքին, նորմալ ճանապարհ չեն սարքել:
Անգամ ասում են՝ որոշ պաշտոնյաներ մի լավ «չափել են» տիկին Նաղդալյանի վախը, նրա մերձավորներին են կանչել հարցաքննության, ցուցմունքներ վերցրել: Սակայն գործընթացը կասեցվել է՝ իրավապահներին կարգադրել են քայլ չանել, ՀՀԿ կանանց «գվարդիայի» ղեկավարը դեռ պետք է իշխանություններին»,- գրել է թերթը: