15/08/2016 10:07
Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց. ՊԲ
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը: