15/08/2016 11:03
Մանկական «Նոր ալիքում» հայաստանյան պատվիրակը գրավել է 2-րդ հորիզոնականը
Մանկական «Նոր ալիք-2016»-ի hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) փայլուն ելույթ է ունեցել մրցույթի շրջանակներում և գրավել է մրցանակային երկրորդ հորիզոնականը, տեղեկացնում է Հանրայաին հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ հայաստանյան պատվիրակը իր տեղը կիսել է Մալթայի ներկայացուցչի հետ: Միշան երկու մրցութային օրերի ընթացքում արժանացել է հավասարաչափ 87-ական միավորների, երկու օրերն էլ ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10: