16/08/2016 09:48
«Առաջին գծում աշխատանքը եռում է, շատ ակտիվ ամրացվում է ամեն ինչ». «Առավոտ»
«Առավոտը» զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:
Թերթի հարցին՝ թե ՌԴ-ն, կարծես, միայնակ ստանձնել է ԼՂՀ խնդրի միջնորդի դերը և կողմերին լուծման «լավրովյան» մեխանիզմ է առաջարկում, Վրթանեսյանը պատասխանել է. «Ես Լավրովի փաստաթուղթ չեմ տեսել, համոզված չեմ, որ այդ փաստաթղթով են աշխատում, այստեղ այլ հարց կա՝ կիկոսյան տրամադրություններ են նկատվում, ավելի շատ քաղաքական շահարկումների խնդիր է, քան՝ իրական փոփոխությունների:
Մի քանի ժամ առաջ եմ Ղարաբաղից վերադարձել, առաջին գծում աշխատանքը եռում է, շատ ակտիվ ամրացվում է ամեն ինչ, նորագույն սարքավորումներով կահավորվում, այդ ֆոնի վրա խոսակցությունները, որ պայմանավորվածություններ կան տարածքները հանձնելու վերաբերյալ, իրականության հետ չեն բռնում… Լուրջ փոփոխությունների մասին խոսելը դեռ շատ վաղ է»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: