16/08/2016 09:52
Ադրբեջանցիների կողմից դաժանորեն սպանված Խալափյանների որդին արտագաղթել է Հայաստանից
Խալափյանների որդին, որի ծնողներն ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում գազանաբար խոշտանգվել էին, ընտանիքով արտագաղթել է Հայաստանից։ Այս մասին «Հրապարակին» հայտնել է ինքը՝ Գագիկ Խալափյանը, որն այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ կինը՝ վեց երեխաների հետ, տեղափոխվել է Իսպանիա:
Թերթի թղթակիցը Գ. Խալափյանին հարցրել է՝ հնարավո՞ր է հետագայում նորից վերադառնան Հայաստան։ «Չէ, էլ վերադառնաս, ի՞նչ անես»,- ասել է նա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: