16/08/2016 10:00
Ծառուկյանը խիստ բարկացել է ենթակաների վրա
Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով Սերժ Սարգսյանի հետ Ռիոյում հետևում է օլիմպիական խաղերին, խիստ բարկացել է ենթակաների վրա: Նրան ևս Հայաստանի մարզիկների ներկայացումները դուր չեն եկել, ու շատ հարցեր, ըստ ամենայնի, տեղում են բացահայտվել:
«Հատկապես նախագահի հետ այդպիսի արդյունքներով օլիմպիական խաղերին հետևելը ամենևին էլ հաճելի զբաղմունք չէ: Այս իմաստով Ծառուկյանի շրջապատից «Ժողովուրդին» հավաստիացրին, որ չնայած այդքան ձախողումներին ու լարված մթնոլորտին՝ ամեն դեպքում առաջիկա օրերին մեդալ կունենանք: Գոնե հատվածային հաղթանակ կլինի: Այնպես որ, մեզ մնում է սպասել»,-գրել է թերթը: