16/08/2016 17:57
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԻՆ պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արմեն Երիցյանի գլխավորությամբ, հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: