17/08/2016 10:28
Շմայսը պատրաստվում է օդանավակայանի մոտակայքում շուկա բացել
«Ժողովուրդի» տեղեկություններով, Երևան-Էջմիածին մայրուղու հարևանությամբ` «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, Առաքել Մովսիսյանը պատրաստվում է գյուղատնտեսական մթերքների շուկա բացել:
Այս տեղեկությունը թերթը փորձել է ճշտել Առաքել Մովսիսյանից: Վերջինս թերթի հետ զրույցում չի հերքել լուրը:
«Ես չեմ կառուցում, բայց իմ գլխավորությամբ են կառուցում, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը առանց գումարի մտնի այդ շուկայի մեջ, ապահով պայմաններում վաճառի, վատ բան եմ անո՞ւմ: Ես չկամ, բայց ասել եմ՝ եթե դնելու եք, ուրեմն ժողովրդին պետք է ձրի մտցնեք ներս: Դրսից եկել են, ուղղակի ես առել եմ այդ հողերը, Մոսկվայից բարերար է, Ռուբեն Մանուկյանն է»,- պատմել է Առաքել Մովսիսյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: