17/08/2016 10:01
Հայաստանում զենք կարտադրվի
Կառավարությունը վաղվա նիստում հավանություն է տալու «Ասպար ԱՐՄՍ» ընկերությանը զենք արտադրելու 3 տարվա լիցենզիա տալու որոշմանը:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ «Ասպար ԱՐՄՍ»-ը պատկանում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանին:
ՀԺ-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Աղաբեկյանից, սակայն նա չպատասխանեց թերթի զանգերին: