17/08/2016 09:55
«Սասնա ծռերի» 4 անդամի առաջիկայում ազատ կարձակեն
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 4 հոգու առաջիկայում ազատ կարձակեն: Ենթադրվում է, որ նրանց նկատմամբ կփոխվի խափանման միջոցը` երկամսյա կալանքը:
Ըստ նույն լուրերի, նրանք այն անդամներն են, որոնք իրավապահներին ասել են, թե չեն իմացել՝ ուր են գնում և ինչ են անելու ու բանից անտեղյակ հայտնվել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում:
«Չի բացառվում նաև, որ նրանք օժանդակել են իրավապահներին` տեղի ունեցածի մասին ցուցմունք տալով, ներկայացնելով խմբավորման անդամներից յուրաքանչյուրի գործողությունները և դերակատարությունը»,- գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: