17/08/2016 13:03
Հայ օլիմպիական չեմպիոնը սափրել է Կարեն Գիլոյանի գլուխը (Տեսանյութ)
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սափրել է Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի խոսնակ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի գլուխը:
«Ի՞նչ անեմ, խոստացել եմ», - նշեց Կարեն Գիլոյանը հենց սափրելու ընթացքում:
Կարեն Գիլոյանը 2008 թվականին Պեկինի Օլիմպիական խաղերը մեկնաբանելիս հայտարարել էր, որ խոստում է սափրել իր գլուխը, եթե Հայաստանը Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճի: