18/08/2016 09:28
ՊԵԿ-ին ներքին կարգով հրահանգվել է սահմանափակել ստուգումները
«Հրապարակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե ՊԵԿ-ին ներքին հրահանգ է իջեցվել՝ սահմանափակելու ստուգումները։
Վարչապետը թույլատրել է ստուգումներ անել միայն բարձր ռիսկայնություն ունեցող ընկերություններում։ Այդ հրահանգը պայմանավորված է տնտեսության ճգնաժամային վիճակը հաղթահարելու քայլերով:
Թերթը հիշեցրել է, որ հարկային հավաքագրումների հարցում կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանն առաջին ամիսներին աննախադեպ ակտիվություն էր դրսևորում։ ՊԵԿ-ին հաջողվել էր ապրիլին պետբյուջե հավաքագրել մոտ 100 մլրդ. դրամ, և դա աննախադեպ ցուցանիշ էր։ Տարվա երկրորդ կեսին հակառակ պատկերն է գծագրվում՝ հարկային մուտքերի պլանը կատարելը դառնում է ավելի ու ավելի բարդ։