18/08/2016 19:30
Մադոննան ծննդյան օրը նշել է Կուբայում՝ հարազատների ու բարեկամների ընկերակցությամբ
Ամերիկացի հանրաճանաչ երգչուհի Մադոննան օգոստոսի 17-ին ավարտել է իր այցը Կուբա՝ կղզում շռնդալից տոնելով իր ծննդյան օրը: Տոնը հենց այնտեղ նշելու որոշումը նա պատահական չի կայացրել. նրա դստեր՝ Լուրդեսի հայրը կուբացի հայտնի պարուսույց և դերասան Կառլոս Լեոն է, փոխանցում է ТАСС-ը:
Ծննդյան օրվա տոնակատարությունն սկսվել Է օգոստոսի 15-ին «Լա Վիտրոլա» մասնավոր ռեստորանում տեղի ունեցած ճաշկերույթով, որտեղ կուբայական ավանդական երաժշտության ներքո խնջույքը տևել Է մինչև ուշ գիշեր:
Հաջորդ օրը տոնը շարունակվել է Հավանայի «Լա Գուարիդա» ռեստորանում: Երեկույթի ժամանակ փոփ-աստղին, ում 58-ամյակը լրացել է օգոստոսի 16-ին, նկարահանել են սեղանի վրա կուբայական սոն պարելիս:
Մադոննան իր երաժշտական կարիերայի ընթացքում վաճառել Է ավելի քան 300 մլն ձայնագրություն, ինչը համաշխարհային ռեկորդ է, որը ներառվել Է Գիննեսի ռեկորդների գրքում: Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (Recording Industry Association of America) տվյալներով՝ նա վաճառքների ծավալով 20-րդ դարի առաջատարն է: