19/08/2016 16:57
«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանի կալանքի դեմ բողոքի քննության արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 22-ին
Վերաքննիչ քրեկան դատարանը հետաձգեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի կալանքի դեմ բողոքի քննությունը:
Լրագրողների հետ զրուցում վերջինիս պաշտպան Անուշ Մխիթարյանն ասաց, որ դատարանը երկուշաբթի՝ օգոստոսի 22-ին, կհրապարակի կայացրած որոշումը:
Խոսելով Հովհաննես Վարդանյանի առոջական վիճակի մասին՝ Ա. Մխիթարյանը ասաց, որի իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի:
Փաստաբանը տեղեկացրեց, որ Վարդանյանի հետ միասին հիմա կալանքի տակ է գնտվում նաև Հովհաննես Վարդանյանին որդին՝ Մարտին Վարդանյանը, ով կասկածվում է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ: