19/08/2016 10:01
ԵՏՄ վերջին նիստում Հայաստանի մասով կարևոր համաձայնություն է կայացել
Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի վերջին նիստում, «Հրապարակի» տեղեկություններով, Հայաստանի մասով կարևոր համաձայնություն է կայացել։
«Բանն այն է, որ ԵԱՏՄ տարածքում բավականին բարդ գործընթաց է ազատ տնտեսական գոտի ստեղծելը, և պայմանավորվածություն կա այլևս նման տարածքներ չհիմնել։ Հայկական կողմը վերջին պահին կոնսենսուսային տարբերակով համաձայնություն է ստացել ազատ տնտեսական գոտի հիմնել Սյունիքի մարզում, Մեղրու տարածաշրջանում՝ Իրանի սահմանին։
Դա հնարավորություն կտա դրսից ներդրումներ բերել, արտադրանք տալ ու առանց մաքսատուրքի արտահանել։ Այսինքն՝ ազատ առևտրի գոտու ստեղծումը հնարավորություն է և ներդրումներ բերելու ենթակառուցվածքային ծրագրերում, և նոր արտադրություններ հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու, և ավելացնելու արտահանումը»,- գրել է թերթը։