19/08/2016 10:22
Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 225 կրակոց. ՊԲ
Օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 21 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 225 կրակոց, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: