19/08/2016 10:54
Միջադեպի պատճառով Հայաստանից հեռացած ԵՄ դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, «Հայկական ժամանակի» տեղեկություններով, հաջորդ շաբաթ կվերադառնա Հայաստան։
Նա Հայաստանից հեռացել է մոտ 3 շաբաթ առաջ տեղի ունեցած մի փոքր միջադեպի պատճառով։
Դեսպան Սվիտալսկին Երևանում վթարի էր ենթարկվել իր հեծանիվով և մարմնական վնասվածք ստացել ողնաշարի շրջանում։ Նա հայտնի է իր ակտիվ կենցաղով՝ ամեն օր վազում է, հեծանիվ վարում և այլն։ Վթարի ենթարկվելուց հետո Պյոտր Սվիտալսկուն առաջին օգնությունը ցուցաբերվել է Հայաստանում, որից հետո հետագա բուժումը նա անցնում է հայրենիքում՝ Լեհաստանում։
Թերթի տեղեկություններով, լեհ բժիշկները տեսնելով մեր մասնագետների կատարած աշխատանքը, շատ բարձր են գնահատել այն։ Դեսպանն արդեն ապաքինվել է և պատրաստվում է վերադառնալ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: