20/08/2016 09:49
Իսպանիայում ձերբակալված հայազգի գործարարն ազատ է արձակվել
Բարսելոնի ամենաշքեղ ռեստորաններից մեկի՝ «Յուբարիի» սեփականատեր, հայազգի գործարար Արման Մայիլյանը մեկ ամիս անազատության մեջ մնալուց հետո օրերս ազատ է արձակվել։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»՝ հղում անելով Մայիլյանի ֆեյսբուքյան էջին:
«Ուզում եմ երախտիքիս խոսքը հղել Հայաստանում և ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սատարեցին ինձ այդ օրերին և հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին...Եվ, որպես վերջաբան ուզում եմ ավելացնել, որ արդարությունը հիվանդանում է, սակայն չի մեռնում»– նշել է նա:
Նա թերթի թղթակցին հայտնել է, որ շուտով գալու է Հայաստան։
Թերթը նշել է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Մայիլյանը աջակցում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին Իսպանիայում անշարժ գույք ձեռք բերելու գործում։ Նա, հատկապես, մտերիմ է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ։