20/08/2016 09:45
Որ նշեմ, շուտ կմեռնեմ. Շմայսը որոշել է ճոխ չնշել իր 50-ամյակը
«Հրապարակը» տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 20-ին, լրանում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի 50-ամյակը, սակայն ծննդյան տոնակատարությունը կկայանա օգոստոսի 21-ին՝ «Օջախ» ռեստորանում:
Թեպետ տեղեկություններ կան, որ հյուրերի ցանկում են պատգամավորներ և բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, Շմայսը թերթի լրագրողին ասել է, որ ինքն իր ընկերներով է ծնունդը նշելու, առանձնահատուկ չի նշելու։
«Որ նշեմ, շուտ կմեռնեմ»,- իբր հումոր է արել նա։ Հայտնի աստղիկների էլ չի հրավիրելու. «Էդքան փող չունեմ»,-հավելել է պատգամավորը: