20/08/2016 09:51
Լևոն Մկրտչյանը կրթական հաստատությունները համալրում է ՀՅԴ-ականներով
«Հրապարակում» կարդում ենք. «Կրթական համակարգն ապակուսակցականացնելու խոստում տված Լևոն Մկրտչյանը երկար չդիմացավ գայթակղությանը՝ դպրոցները կամաց-կամաց համալրվում են ՀՅԴ-ականներով: Հայաստանի տարբեր շրջաններում կրթական հաստատությունների ղեկավարներ են ազատվում աշխատանքից, նրանց փոխարինում են ՀՅԴ-ականներ կամ էլ ՀՅԴ-ականների մերձավորներ` կին, քույր, եղբայր:
Իսկ այն դպրոցներում, որտեղ ՀՅԴ-ական տնօրեն չեն նշանակում, դպրոցների կառավարման խորհուրդներում են ՀՅԴ-ականներ ընդգրկվում, այն էլ` ընտանիքներով, կրկին ամուսին, կին, մայր ու զավակ, քույր ու եղբայր տարբերակով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: