20/08/2016 17:25
Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր նախագծի ժյուրիի 6 անդամների անունները
Առաջին ալիքի հեռուստադիտողները շատ շուտով հնարավորություն կունենան հետևելու «Դեպի եվրատեսիլ» նոր երաժշտական մեգանախագծի ընթացքին, որի մեկնարկը կլինի աշնանը: Յուրաքանչյուր շաբաթ հեռուստադիտողներին հնարավորություն կտրվի հետևելու մրցութային դժվարին պայքարին, որը արտիստների համար կդառնա ճանապարհ «դեպի եվրատեսիլ», հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու և ողջ ընթացքում ուղղորդելու են «Եվրատեսիլի» հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով և գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձևերը: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3. Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան և Եսայի Ալթունյան:
Մրցույթը բաղկացած կլինի 4 փուլերից և կտևի շուրջ 3 ամիս: Նախագծի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու «Եվրատեսիլ-2017»-ին: Հաղթողը կորոշվի ժյուրիի և հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում: