20/08/2016 12:06
Այս տարիների ընթացքում Դուք անձնվիրաբար ծառայել եք Հայրենիքին. Բակո Սահակյանը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին` ծննդյան 65-ամյակի առթիվ:
«Վեհափառ Տեր,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս բոլոր տարիների ընթացքում Դուք անձնվիրաբար ծառայել եք Հայրենիքին ու հարազատ ժողովրդին: Այսօր էլ շարունակում եք Ձեր անգնահատելի նպաստը բերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, միջեկեղեցական փոխգործակցության խորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման հայրենանվեր գործին:
Վստահ եմ` ամենազոր Աստծո կամոք այսուհետ էլ կշարունակեք անմնացորդ իրականացնել Ձեր վեհ առաքելությունը` հանուն մեր ժողովրդի բարօրության եւ համազգային նպատակների իրականացման:
Վեհափառ Տեր,
Մեկ անգամ ևս ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս` Ձեր հիշարժան հոբելյանի առթիվ: Արևշատություն, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ»: