23/08/2016 10:03
Շմայսի ծնունդն անցել է աննախադեպ ուրախ մթնոլորտում
Օգոստոսի 21-ին «Օջախ» ռեստորանում ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի ծնունդն անցել է աննախադեպ ուրախ մթնոլորտում։
Թեև պատգամավորը նախօրեին նշում էր, որ նեղ ընկերական շրջապատով է նշելու 50-ամյակը, «որ շատ ապրի», սակայն «Հրապարակը» տեղեկացել է, որ մեծ շրջանակ է մասնակցել։
Օրենսդիր գործընկերները՝ հարազատ և մյուս կուսակցություններից, ներկայացված են եղել մեծաթիվ կազմով։
Ներկա է եղել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Կառավարությունից Շմայսը հյուրեր չի ունեցել, փոխարենը ներկա են եղել ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Մոսկվայից հյուրեր։