24/08/2016 14:49
ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում է հայտարարվելու
Օգոստոսի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրհրդակցություն:
Քննարկման նյութն Արցախի Հանրապետության նախագահի առաջարկն էր՝ ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:
Սահմանադրության և Ազգային ժողովի Կանոնակարգի համաձայն, նշված առաջարկությունը խորհրդարան է ներկայացվում ԱԺ համապատասխան որոշման նախագծի տեսքով, որը պետք է հավանության արժանանա ԱԺ լիագումար նիստում:
Նախօրեին ներկայացված որոշման նախագիծը պատգամավորները քննարկել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և անհրաժեշտ պարզաբանումներ ստացել ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանից:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ օգոստոսի 25-ին ժամը 11:00-ին հրավիրվում է արտահերթ նստաշրջան՝ հանրապետության նախագահի առաջարկած օրակարգով: