24/08/2016 09:12
Էդվարդ Նալբանդյանը շարունակում է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա
Ի հեճուկս մամուլի հրապարակումների և կառավարության հատկապես վերջին հանձնարարականների, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա. գրել է «Հայկական ժամանակը»:
«Երևան-Փարիզ-Մյունխեն-Մոսկվա-Երևան չվերթի տոմսի համար վճարվել է 1 մլն 453 հազար դրամ։ Իսկ նույն օրվա նույն երթուղու մեկ այլ տոմսի համար՝ 964.000 դրամ։ Այդ օրվա՝ փետրվարի 11-ի համար ԱԳՆ-ն գրեթե նույն երթուղու համար գնել է 6 տոմս, որոնց համար վճարել է 4 մլն 45 հազար դրամ։
Ավելին՝ Նալբանդյանի՝ Երևան-Փարիզ-Ժնև-Լոնդոն-Երևան չվերթի բիզնես դասի 1 տոմսի համար վճարվել է 3 մլն 579 հազար դրամ, մինչդեռ նույն չվերթի 1 էկոնոմ դասի տոմսի համար 3 անգամ քիչ է՝ 1 մլն 198 հազար դրամ։ Մի օրինակ էլ՝ Երևան-Մոսկվա-Փարիզ-Երևան բիզնես-տոմսի համար նա վճարել է 1 մլն 536 հազար դրամ, երբ նույն չվերթի 1 էկոնոմ դասի տոմսի համար կարելի է վճարել մոտ 637 հազար դրամ»,-հավելել է թերթը: