24/08/2016 09:29
Ալբերտ Բազեյանի եղբորորդին` Վահան Բաբայանի կուսակցության անդամ
«Իրավունքի» տեղեկություններով` պատգամավոր Վահան Բաբայանի հիմնադրած «Ռեֆորմիստներ» կուսակցության գործադիր անդամ է նաև նախկին քաղաքապետ, քաղաքական գործիչ Ալբերտ Բազեյանի եղբոր որդին` Լևոն Բազեյանը:
Թերթի տեղեկություններով` Լևոն Բազեյանն ավարտել է Հայաստանի ագրարային համալսարանը, նախկինում զբաղվել է գործարարությամբ, ներկայում էլ Վահան Բաբայանի օգնականն է ԱԺ-ում: