25/08/2016 12:50
Ալինա Մարտիրոսյանը և Կարեն Արայանն ամուսնացել են
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը և գեղանկարիչ Կարեն Արայանն օգոստոսի 24-ից այլևս ամուսիններ են: Այդ մասին տեղեկացանք զույգի facebook-յան էջերում կատարված կարգավիճակի փոփոխությունից, որտեղ ամրագրված է՝ ամուսնացել են:
Հիշեցնենք, որ դերասանուհին և նկարիչը նշանադրվել են հուլիսի 29-ին: Aysor.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Կ. Արայանը վստահեցրել էր՝ երկար սպասեցնել չեն տա, ամուսնությունը սարերի ետևում չէ:
Aysor.am-ը շնորհավորում է նորապսակներին՝ մաղթելով ամուր ու երջանիկ ընտանիք:
Թեմային առնչվող նյութեր՝
Այսօր կկայանա Ալինա Մարտիրոսյանի և Կարեն Արայանի նշանադրությունը