25/08/2016 09:40
Երևանի նախկին ոստիկանապետը ոչ մի գույք չունի. «Ժողովուրդ»
Մեկ ամիս առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երևանի փրկարարական վարչության պետ նշանակված, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը հայտարարագրել է իր ունեցվածքը։
«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ, Երևանի նախկին ոստիկանապետը ոչ մի գույք չունի, ավտոմեքենա ևս չունի, մինչև նոր աշխատանք ունենալը որևէ եկամուտ չի ունեցել։ Նրա միակ ունեցվածքը 30 հազար դոլար և 10 միլիոն դրամ դրամական միջոցներն են։
«Հիշեցնենք, որ Նազարյանի՝ որպես Երևանի ոստիկանապետ պաշտոնավարելու տարիներին նրա ընտանիքը հսկայական կարողության տեր էր դարձել, նրա ընտանիքի անդամների ծախսերի վերաբերյալ Հայաստանում լեգենդներ էին շրջում։ Սակայն ոստիկանապետի պաշտոնը 2014-ին կորցնելուց հետո Նազարյանների կարողությունը շատ արագ «անհետացավ» և նրանց պատկանող ընկերությունները մեկը մյուսի հետևից սկսեցին սնանկանալ», - հավելել է թերթը: